Բաժիններ՝

«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները գողության դեպք են բացահայտել

Հուլիսի 17-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին դիմած 57-ամյա տղամարդը հայտնել է, որ եղբայրը հուլիսի 13-ին մեկնել է Ֆրանկֆուրտ և օդանավակայանում նկատել է, որ որոշ իրեր պակասում են:

«Զվարթնոց» օդանավակայանի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ Մեղրիի բնակիչ 57-ամյա տղամարդը օդանավակայանի մեկնման սրահի ստերիլ գոտու նստարանին դրված դրամապանակից գողացել է 456 դոլար:

Բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 24-ին մեղրեցի տղամարդը ներկայացել է «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին և ներկայացրել գողացած գումարը:

Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31