Բաժիններ՝

Ցին Գանին հեռացրել են Չինաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնից

Չինաստանի խորհրդարանը հայտարարել է Ցին Գանին արտաքին գործերի նախարարի պաշտոնից հեռացնելու և Չինաստանի կոմկուսի կենտկոմի արտաքին գործերի հանձնաժողովի ղեկավար Վան Իին արտաքին գործերի նոր նախարար նշանակելու մասին։ Այդ մասին տեղեկանում ենք «РИА Новости»-ից:

Չինաստանի արտգործնախարարի «անհետացման» թեման սկսեց շրջանառվել արևմտյան լրատվամիջոցներում այն ​​բանից հետո, երբ Չինաստանի ԱԳՆ-ն հուլիսի 11-ին հայտարարեց, որ Ցին Գանը չի կարողանա հուլիսի 11-15-ը Ջակարտայում մասնակցել ԱՍԵԱՆ-ի (Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիա) ԱԳ նախարարների հանդիպմանը «առողջական վիճակի պատճառով»։

Այդ ժամանակից ի վեր Չինաստանի ԱԳՆ-ն այլևս ոչ մի լրացուցիչ տեղեկատվություն չի տրամադրել նախարարի գտնվելու վայրի և առողջական վիճակի մասին՝ չնայած այն հանգամանքին, որ ճեպազրույցների ժամանակ լրագրողները բազմիցս հարցեր են տվել այդ թեմայով։

Ցին Գանը 1988 թվականից զբաղեցրել է տարբեր դիվանագիտական ​​պաշտոններ։ Չինաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը նա զբաղեցնում էր 2022 թվականի դեկտեմբերի 30-ից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս