ԵՄ-ն 1,5 մլրդ եվրոյի հերթական տրանշն է հատկացրել Ուկրաինային

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը դատապարտել է ուկրաինական հացահատիկի պահեստարաններին ռուսական ուժերի հարվածները և հայտարարել է Ուկրաինային հերթական ֆինանսական օգնությունը տրամադրելու մասին։ Այս մասին ֆոն դեր Լայենը գրառում է կատարել Twitter-ում։

«Ես խստորեն դատապարտում եմ ռուսական հարվածները ուկրաինական հացահատիկի պահման և արտահանման ենթակառուցվածքներին․․․ Այսօր Եվրամիությունը 1,5 միլիարդ եվրոյի չափով հերթական տրանշն է հատկացրել Ուկրաինային՝ օգնելու, որ երկիրը շարունակի գործել և վերանորոգի ենթակառուցվածքները», – գրել է Եվրահանձնաժողովի նախագահը՝ հավելելով, որ ապագայում ավելի շատ օգնություն կհատկացվի։

Տեսանյութեր

Լրահոս