Բաժիններ՝

Թուրքիայի Ադանայի նահանգում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի Ադանա նահանգի Քոզան շրջանում հուլիսի 25-ի առավոտյան 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։

Այս մասին հայտնում է թուրքական NTV-ն։

Թուրքիայի կառավարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման վարչության փոխանցմամբ՝ երկրաշարժի աղբյուրը գտնվել է 11,27 կմ խորության վրա։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ երկրաշարժի հետևանքով մարդկային կորուստներ չեն գրանցվել, բայց Քոզանում և հարակից մի քանի շրջաններում, որտեղ նույնպես ցնցումներ են եղել, որոշ շինություններ վնասվել են․ դրանց պատերին ճաքեր են առաջացել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31