Բաժիններ՝

Լրագրող Թալալ Խրաիսը հայ-իտալական հարաբերությունների ամրապնդման գործում ավանդի համար արժանացել է երախտագիտության մեդալի

Հայաստանի և Իտալիայի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, հայապահպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար «Ասադաքահ» ընկերության հիմնադիր, լրագրող Թալալ Խրաիսը պարգևատրվել է երախտագիտության մեդալով։

Մեդալը Հռոմում լրագրողին է հանձնել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Նախագահը շնորհակալություն է հայտնել Խրաիսին Հայկական հարցում ունեցած նվիրումի համար՝ նրան անվանելով «հայ ժողովրդի իսկական բարեկամ»։

Թալալ Խրաիսը Վահագն Խաչատուրյանին պատմել է, թե ինչպես դեռ 16 տարեկանում Բեյրութում սկսել է հետաքրքրվել հայերի պատմությամբ, իմացել Հայոց ցեղասպանության մասին։ «Այդ ժամանակից ի վեր ես հավատարիմ եմ մնացել հայկական հարցին և երբեք չեմ դադարեցնի պայքարս՝ հանուն խնդրի արդար լուծման»,- նշել է նա։

Թալալ Խրաիսը Լիբանանի Ազգային լրատվական գործակալության (NNA) թղթակիցն է Հռոմում և Սուրբ Աթոռում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս