Սերժ Սարգսյանն իր պետականամետության հերթական դրսևորումն է ցուցաբերում՝ փաստացի բարձրաձայնլով ստեղծված իրավիճակի ողբերգականույթունը. Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը գրում է. «Կիրակի օրը հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը բաց նամակով դիմել է ԵԱՀԿ ՄԽ նախագահող երեք երկրների նախագահներին՝ Վլադիմիր Պուտինին, Ջո Բայդենին և Էմանուել Մաքրոնին։ Նախապես ընդգծեմ, որ թեմայի հետ կապված իշխանամերձ հատվածը սպասարկող գրչակների կողմից հնչող վայնասունի պակաս չկար, բայց դրա մասին չէ, որ ցանկանում եմ խոսել։

Սերժ Սարգսյանն իր խոսքում փաստացի ու բառացի ասում է․ «այն, ինչ հիմա կատարվում է Արցախում, տանում է սարսափելի աղետի, դիմում եմ, որ խնդրեմ ապրելու հնարավորություն տալ արցախցիներին»:

Ըստ էության՝ բաց նամակում նախագահ Սարգսյանը հստակ ընդգծում է, թե ինչ անդառնալի իրադարձություններ են տեղի ունենալու Հարավկովկասյան տարածաշրջանում՝ Արցախում տեղի ունեցող հումանտար ցեղասպանությունը չկանխելու դեպքում։ «Լռել կամ շատ ավելի ժամանակ չհատկացնել Արցախի հարցին այսօր նշանակում է, որ շատ շուտով ձեր երկրները ստիպված սկսելու են ժամանակ հատկացնել արդեն «Հայաստանի հարցին»: Սա շատ տեսանելի սցենար է ապաշնորհ բանակցողի պարագայում, առավել ևս, որ բոլորի աչքի առաջ արդեն իսկ օկուպացված է ՀՀ ինքնիշխան տարածքի մի զգալի հատված»: Ըստ էության Սարգսյանը շեշտում է, որ այն ինչ այսօր կատարվում է Արցախում 21-րդ դարի ցեղասպանություն է, որն անմիջական ազդեցությունն է ունենալու արդեն ողջ տարծաշրջանի համար և հարցի նկատմամբ կրավորական կեցվածք ընդունելը կամ ոչ գեոպոլիտիկ մոտեցում ունենալը «դոմինոյի էֆեկտ» է ունենալու։ Բաց տեսքտով ընգծում է, որ ստեղծված իրավիճակը հանգեցնելու է աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային լուրջ մարտահրավերի։

Թերևս պարզ է դառնում, որ 30 տարի շարունակ համաշխարհային մեծ տերությունների բանակցային սեղանին և քննարկումների տիրույթում եղած Արցախի ինքնորոշման հարցն այսօր ոչ միայն դուրս է եկել նրանց օրակարգից, այլ բացահայտ ցեղասպանվող 120 հազար քաղաքացիների խնդիներին ոչ մի շոշափելի արձագանք չի ստանում։ Ու այդ ամենի մեղավորն առջին հերթին ՀՀ իշխանությունը բռնազավթող վարչախումբն է, ով ակնհայտ կերպող իշխանության հենց առաջին օրվանից ձեռք է քաշել Արցախից ու արցախահայությունից։

Նամակից ակնհայտ է դառնում, որ Սարգսյանն իր պետականամետության հերթական դրսևորումն է ցուցաբերում՝ փաստացի բարձրաձայնլով ստեղծված իրավիճակի ողբերգականույթունը, նկարագրում գոյութուն ունեցող աղետը։ Նա իր այս քայլով վերահաստատում է, որ ՀՀն չունի ղեկավարություն և միջազգային հարթակում ներկայացնող բանակցող, ով կարող է հստակ՝ «по полочкам» ներկայացնի խնդրի մանրամասները։ Ավելին, ընդգծում, որ հարցը կարող է կարգավորվել բանակցողի փոփոխության պարագայում միայն։

Ասել է թե՝ ստացվում է՝ նախագահ Սարգսյանի քայլը, խնդրանքը վերջին միջոցն է, որին տրամաբանորեն պետք է հաջորդի հայկական ամբողջ հասարական-քաղաքական դաշտի համախմբումը և ադրբեջանաթուրքական օրակարգով Հայաստանում իշխանությունը բռնազավթածներին վռնդելուն ուղղված գործընթացների մեկնարկի սկիզբը»:

Տեսանյութեր

Լրահոս