
Twitter-ը ներկայացրել է նոր X լոգոն, որը կփոխարինի նախկին կապույտ թռչնակին

Ամերիկացի ճարտարագետ, գործարար, միլիարդատեր, Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկը ներկայացրել է սոցիալական ցանցի նոր լոգոն։ Դա իրենից ներկայացնում է սպիտակ X տառը սև ֆոնի վրա։
Մասկը Twitter-ում իր պրոֆիլի նկարը փոխարինել է նոր լոգոյով, իսկ Twitter-ի՝ իր մասին ներկայացնող հատվածում գրել է X.com:
Ավելի վաղ Մասկը հայտնել էր, որ “թվիթ”-ները նույնպես կփոխարինվեն և կկոչվեն «x»-եր։ Ըստ միլիարդատիրոջ՝ «շուտով մենք հրաժեշտ կտանք Twitter ապրանքանիշին և աստիճանաբար՝ բոլոր թռչնակներին»։