Թեհրանում հանդիպել են Հայաստանի և Իրանի արտգործնախարարները

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Թեհրանում հանդիպում է անցկացրել իր իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։

Ինչպես տեղեկանում ենք IRNA գործակալությունից, Իրանի ԱԳ նախարարը Միրզոյանին դիմավորել է երկրի արտաքին գերատեսչության շենքում։

Ողջույնի արարողությունից հետո կողմերը սկսել են երկկողմ բանակցությունները, որտեղ քննարկվել են համագործակցության զարգացումը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային արդիական հարցեր։

Ըստ գործակալության՝ հանդիպումից հետո Իրանի և Հայաստանի արտգործնախարարները կմասնակցեն համատեղ մամուլի ասուլիսին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31