Բաժիններ՝

Հունական ևս 2 կղզում անտառային հրդեհների պատճառով տարհանում է հայտարարվել

Հունական Հռոդոս, Կորֆու և Էվիա կղզիներում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով հազարավոր մարդկանց են տարհանում։ Ըստ Կորֆու կղզու իշխանությունների՝ միաժամանակ սկսվել է 4 հրդեհ․ ենթադրվում է, որ դրանք հրկիզումների հետևանք են։ Այս մասին BBC-ին հայտնել է Հյուսիսային Կորֆուի փոխքաղաքապետը։

Այժմ հրդեհների մեծ մասը վերահսկողության տակ է վերցվել։ Դրանց մարման գործում ներգրավված են հրշեջ ինքնաթիռներ։ Կղզուց գրեթե 2500 մարդ է տարհանվել ծովային ճանապարհով։

Էվիա կղզում տարհանվել են 4 գյուղերի բնակիչներ՝ որպես նախազգուշական միջոցառում։

Իսկ Հռոդոս կղզում անտառային հրդեհները մոլեգնում են անցյալ շաբաթվանից։ Կղզուց արդեն 19 հազար մարդ է տարհանվել։ Ըստ իշխանությունների՝ սա Հունաստանում անտառային հրդեհների պատճառով իրականացված ամենալայնածավալ տարհանումն է։

Ավիաընկերություններն ու զբոսաշրջային ընկերությունները փորձում են զբոսաշրջիկներին տարհանել Հռոդոսից։ Որոշ ավիաընկերություններ չեղարկել կամ հետաձգել են առաջիկա օրերի թռիչքները դեպի կղզի։

Վերջին օրերին Եվրոպայում տապի ալիքի պատճառով Հունաստանում ջերմաստիճանը գերազանցել է 40 C-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս