
ՌԴ Ռոստովի մարզում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է երկու, վիրավորվել՝ մեկ ՀՀ քաղաքացի

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 23-ին, ժամը 21։10-ին ՌԴ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից տեղեկություն է ստացել, որ ժամը 11։30-ի սահմաններում Ռոստովի մարզի Մատվեև Կուրգան-Մալոկիրսանովկա-Եկատերինովկա ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «Nissan Elgrand» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ծառին, ինչի հետևանքով երկու ուղևոր տեղում մահացել է (Գ. Գ., ծնված 2015 թ. և Գ. Կ., ծնված 1979 թ․), իսկ Ա. Գ.-ն (ծնված 1979 թ․) հոսպիտալացվել է Ռոստով քաղաքի բժշկական կենտրոն։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։
Ըստ աղբյուրի՝ զոհերն ու տուժածը ՀՀ քաղաքացիներ են: