Բաժիններ՝

Տոպրակով մատուռի մոտ թողած նորածին տղային գյուղի շները քաշելով հասցրել են գյուղացիներից մեկի տան հետնամաս

Այսօր՝ հուլիսի 22-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ներքին Գետաշեն գյուղի «Սուրբ թաղ» թաղամասում՝ մատուռի հարևանությամբ նորածին երեխա կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, Ոստիկանության Մարտունու բաժնի պետ Ստեփան Հակոբյանը։ Ժամանել են նաև Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Սևակ Խաչատրյանը։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com կայքը։

Ոստիկանները նշված վայրում մատուռի հարևանությամբ հայտնաբերել են դեղին պոլիէթիլենային տոպրակի մեջ տղա երեխայի։Ոստիկաններն անմիջապես ահազանգել են «Մարտունու» բժշկական կենտրոն։ Եվ օպերատիվորեն ժամանած Մարտունու բժիշկները տեղում բուժօգնություն են ցուցաբերել երեխային և տեղափոխել բժշկական կենտրոն։Այս պահին ռեանիմոբիլով բժիշկները երեխային պետք է տեղափոխեն Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Արթուր Ավագյանի, բաժնի պետի տեղակալ Քոչար Քոչարյանի գլխավրությամբ։Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի գլխավորությամբ։Պարեկները սահմանազատել են տարածքը։Դեպքի փաստով՝ Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ ով երեխայի մայրը։

Տոպրակով մատուռի մոտ թողած նորածին տղային գյուղի շները քաշելով հասցրել են գյուղացիներից մեկի տան հետնամաս։

Sputnik Արմենիայի հետ զրույցում գյուղի վարչական ղեկավար Ռուբեն Զուլոյանը հայտնեց, որ բնակչուհին 10։30 բակի հետնամասում հավաքված շներ է տեսել, հեռացրել նրանց այդ հատվածից, հետո տեսել է դեղին տոպրակ, որում գտել է երեխային ու զանգել է ոստիկանություն։

Ենթադրում են, որ երեխային թողել են մատուռում, այնտեղից արդեն շները քաշելով գյուղացու տան մոտ են հասցրել։ Գյուղապետի խոսքով` շները նորածին տղային չեն վնասել, միայն տոպրակն էր քաշելուց մի քիչ պատառոտվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս