Բաժիններ՝

«Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. Փրկարարները պատգարակով իջեցրել են նրան

Հուլիսի 22-ին, ժամը 11։43-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ անհրաժեշտ է օգնություն։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները ճանապարհին նկատել են Ա․ Ա․-ին (ծնված 1987 թ․)՝ ձեռքի վնասվածքով, ցուցաբերել առաջին օգնություն և շարունակել ընթացքը։

Փրկարարները Լ․ Ն․-ին (ծնված 1981 թ․) պատգարակով մոտ 500 մ իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս