Բաժիններ՝

Խոշոր վթար «Ծովագյուղ» սուպերմարկետի դիմաց. 5 վիրավորներից մեկը երեխա է

Այսօր՝ հուլիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 10։10-ի սահմաններում Երևան-Սևան Իջևան ավտոճանապարհի Ծովագյուղի վարչական տարածքում «Ծովագյուղ» սուպերմարկետի դիմաց բախվել են Opel Astra և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները։

Բախման հետևանքով Opel Zafira-ն բախվել է սուպերմարկետի մոտ կայանված Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենային։ Վթարի հետևանքով վնասվածքներ են ստացել 5 հոգի, որոնցից մեկը երեխա է։

Նրանց առաջինն օգնության են հասել սուպերմարկետի աշխատակիցները, քաղաքացիները, և օպերատիվորեն ժամանած ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Սևանի թիվ 32 հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները և օպերատիվորեն ժամանած «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Բժիշկները վիրավորներին մինչև «Սևան» բժշկական կենտրոն տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Հրշեջ-փրկարարներն այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու տեղում իրականացրել հերթապահություն։

Վթարի փաստով՝ Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ Լուսանկարները՝ Կարեն ԳրիգորյանիԾանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31