Ալիևի խոսքերով, միայն վերջին տարիներին է (նիկոլական ռեժիմի օրոք), որ միջազգային հանրությունը սկսել է Արցախն Ադրբեջանի մաս համարել. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանի նախագահը կրկին բողոքել է միջազգային հանրությունից, նշելով, որ ժամանակին չէին հայտարարում, որ ճանաչում են Արցախն Ադրբեջանի կազմում:

Վերջինիս խոսքերով, միայն վերջին տարիներին է (նիկոլական ռեժիմի օրոք), որ միջազգային հանրությունը սկսել է Արցախն Ադրբեջանի մաս համարել:

Նույն Ալիևը ժամանակին նաև խոստովանում էր, որ փակ դռների հետևում իրեն պարտադրում են ճանաչել Արցախի անկախությունը:

Ու այս իրավիճակում, գործող իշխանությունը փորձում է հանրությանը մոլորեցնել, թե միջազգային հանրությունն է ստիպել Արցախի հարցով նշաձող իջեցնել:

Իսկ իրականությունը շատ ողբերգական է` հայի անուն-ազգանուն ունեցողները հայտարարարում են Արցախի հանձնման պատրաստակամության մասին, դրան զուգահեռ, բռնաբարելով պատմական ճշմարտությունները, Արցախն արհեստականորեն ներկայացնում որպես ադրբեջան»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31