
Իրանը ՌԴ-ի հետ էլեկտրաէներգիա կփոխանակի Հայաստանի և Վրաստանի տարածքով

Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանը հայտարարել է, որ Իրանը նախատեսում է Հայաստանի և Վրաստանի տարածքով Ռուսաստանի հետ էլեկտրաէներգիա փոխանակել։
Իրանցի պաշտոնյան հայտնել է, որ Ռուսաստանը և Իրանն էլեկտրաէներգիա կփոխանակեն նաև Ադրբեջանի տարածքով:
«Ռուսաստանի հետ էլեկտրաէներգիայի փոխանակման համար մենք օգտվելու ենք երկու երթուղուց՝ Ադրբեջանի Հանրապետություն և Հայաստան-Վրաստան, մենք գտնվում ենք վերջնական բանակցությունների և իրականացման գործընթացում»,- ասել է նա: