ՌԴ Դաշնային խորհուրդը Հայաստանին կոչ է արել ուսումնասիրել Հռոմի ստատուտին միանալու ռիսկերը

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունները երկխոսություն են վարում Հռոմի ստատուտի թեմայի շուրջ, նշել է Դաշնության խորհրդի փոխնախագահը:

Հայաստանի խորհրդարանը պետք է ուսումնասիրի, թե ինչ հետևանքներ կունենա երկրի միանալը Հռոմի ստատուտին, և գնահատի ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերություններին սպառնացող ռիսկերը: Այս մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, ՌԴ Դաշնային խորհրդի և ՀՀ Ազգային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստում հայտարարել է ՌԴ Դաշնայինխորհրդի փոխնախագահ, համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովը:

Երբ չկշռադատված հայտարարություններ են հնչում ՀՀ-ից. ի՞նչ նշանակություն ունի Հռոմի ստատուտը

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀՀ կառավարությունը մտադիր է Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտնուղարկել խորհրդարան՝ վավերացման:

«Ինչպես հասկանում ենք, դա նշանակում է, որ Հայաստանը ճանաչում է Հաագայի տրիբունալի իրավասությունն այն բոլոր գործերի նկատմամբ, որոնք այն վարում է։ Ելնում ենք նրանից, որ մեր հայ գործընկերների այս քայլը հակառուսական ենթատեքստ չունի, բայց, այնուամենայնիվ, գործնականում զգալի վնաս է հասցնում ռուս-հայկական հարաբերություններին։ Կոչ ենք անում մեր դաշնակիցներին ևս մեկ անգամ ուշադիր ուսումնասիրել Հռոմի ստատուտինմիանալու հետևանքները և գնահատել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններին սպառնացողհնարավոր ռիսկերը: Ես այդ դեպքում դիմում եմ խորհրդարանականներին», -ասել է Վորոբյովը։

Հիշեցնենք` Հայաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը ստորագրել էր 1999թ–ի հոկտեմբերի 1-ին, սակայն չէր վավերացրել։ Գործընթացն ընդհատվել էր ՍԴ–ի` 2004թ–ի օգոստոսի 13-ի որոշմամբ, որով Հռոմի փաստաթուղթը ճանաչվել էր 1995թ–ի Սահմանադրությանը հակասող։ Հաշվի առնելով, որ այդ ժամանակից ի վեր Սահմանադրությունը երկու անգամ փոփոխվել է, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշեց միջազգային պայմանագրի վավերացման գործընթացը վերսկսել ու այդ նպատակով ևս մեկ անգամ դիմել ՍԴ։

ՀՀ իշխանության` Հռոմի ստատուտի վերաբերյալ որոշումը ծայրահեղ քաղաքական կուրություն է. ՀՀԿ

2022 թվականի վերջին ՀՀ կառավարությունը նախաձեռնեց Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացման գործընթացը։ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը դեկտեմբերի 29-ին կառավարության նիստում հայտարարեց, որ հարցի հրատապությունը պայմանավորված է Ադրբեջանի ԶՈւ–ի` ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացրած լայնածավալ ռազմական ագրեսիայի ու տարածքների օկուպացման փաստերով։

ՀՀ սահմանադրական դատարանը մարտի 24-ին որոշեց, որ Հայաստանի միացումը միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը համապատասխանում է երկրի հիմնական օրենքին։

Մարտի 27-ին ՏԱՍՍ–ը, հղում անելով ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրներին, հայտնեց, որ Մոսկվան խիստ բացասաբար է ընդունել պաշտոնական Երևանի` Հռոմի կանոնադրությանը միանալու ծրագրերը, և որ Երևանում զգուշացվել են անցանկալի հետևանքների մասին: ՌԴ ԱԳՆ հայտարարությունը հնչեց այն բանից հետո, երբ Միջազգային քրեական դատարանը ՌԴ ղեկավարությանը ձերբակալելու օրդեր տվեց։

Տեսանյութեր

Լրահոս