Բաժիններ՝

«Ալաշկերտ»-ը հաղթահարեց Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի արգելքը

Երևանի «Ալաշկերտ»-ը ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակների պատասխան խաղում հյուրընկալվել էր Չեռնոգորիան ներկայացնող «Արսենալ Տիվատ»-ին:

Երևանյան ակումբն առաջին կեսի վերջնամասում երկու գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը: 40-րդ և 45-րդ րոպեներին աչքի ընկավ Ագդոն Մենեզեսը: Վերջինս հեթ-տրիկի հեղինակ դարձավ երկրորդ կեսի մեկնարկին` 48-րդ րոպեին: «Արսենալ-Տիվատ»-ին հաջողվեց հեղինակության գնդակ խփել միայն 58-րդ րոպեին: «Ալաշկերտ»-ից 74-րդ րոպեին իր թիմի 4-րդ գնդակը խփեց Ռասինեսը, իսկ լրացուցիչ րոպեին աչքի ընկան նաև Սերոբ Գրիգորյանը և Կուտալիան: Չեռնոգորիան ներկայացնող թիմին այդպես էլ չհաջողվեց բեկել հանդիպման ընթացքը:

«Արսենալ-Տիվատ»- «Ալաշկերտ»`1:6:

Երկու խաղերի ընդհանուր 7:2 հաշվով Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ փուլում պայքարը կշարունակի «Ալաշկերտ»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս