Բաժիններ՝

52-ամյա տղամարդը 2 կգ-ից ավելի թմրամիջոց էր թաղել հողում

Հուլիսի 19-ին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Ջանֆիդա գյուղի մի բնակիչ հողամասում կանեփ է աճեցնում։ Ստուգողական գործողությունների արդյունքում տվյալները հաստատվեցին։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ հայտնաբերվեցին 1 կգ 400 գրամ մարիխուանայի նմանվող զանգված և կանեփի բույսեր։

52-ամյա տղամարդը իրավապահներին ներկայացրել է նաև հողում թաղված ընդհանուր 2 կգ 250 գրամ մարիխուանայի զանգվածով տարաներ։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են տարածքային քննչական վարչություն։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31