![](/banners/BeFunky-design.jpg)
Հայկական ակումբները պատասխան խաղեր կանցկացնեն Կոնֆերենցիաների լիգայում
![](https://168.am/wp-content/uploads/2023/07/1115816.jpg)
Հայկական ակումբները պատասխան խաղեր կանցկացնեն Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում:
Կոնֆերենցիաների լիգայի առաջին փուլի պատասխան խաղում «Փյունիկ»-ը Երևանի ժամանակով 19:30 կմրցի «Նարվա Տրանս»-ի հետ: Թիմերի առաջին խաղում հաղթել էր հայկական ակումբը` 2:0 հաշվով:
Երևանի ժամանակով 22:00-ին «Արարատ-Արմենիա»-ն կխաղա «Էգնատիա»-ի դեմ: Թիմերի նախորդ հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով:
Եվ ժամը 22:30-ին «Ալաշկերտ»-ն արտագնա խաղում ուժերը կչափի «Արսենալ-Տիվատ»-ի հետ: Ակումբներն առաջին խաղում չէին որոշել հաղթողին` 1:1: