MI6-ի ղեկավարը դժգոհ ռուսաստանցիներին կոչ է արել լրտեսություն անել Բրիտանիայի օգտին

Միացյալ Թագավորության գաղտնի հետախուզական ծառայության (MI6) ղեկավարն Ուկրաինայում ռազմական գործողություններից դժգոհ ռուսաստանցիներին կոչ է արել լրտեսություն անել Բրիտանիայի օգտին։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Պրահայում ելույթի ընթացքում MI6-ի ղեկավար սըր Ռիչարդ Մուրը նշել է, որ շատ ռուսաստանցիներ «սարսափած հետևում են, թե ինչպես են իրենց զինվորներն ավերում բարեկամ երկիրը»։

Մուրն ասել է, որ «դուռը միշտ բաց է» այն ռուսաստանցիների առջև, որոնք ցանկանում են միանալ Մեծ Բրիտանիայի հետախուզական ծառայությանը։

«Մենք նրանց օգնության առաջարկների հետ կվարվենք այն զգուշավորությամբ և պրոֆեսիոնալիզմով, որով հայտնի է իմ ծառայությունը: Նրանց գաղտնիքները միշտ ապահով կլինեն մեզ մոտ», – նշել է նա:

«Ես նրանց հրավիրում եմ անել այն, ինչ մյուսներն արդեն արել են այս 18 ամիսների ընթացքում և ձեռք ձեռքի տալ մեզ հետ», – հավելել է MI6-ի ղեկավարը։

Տեսանյութեր

Լրահոս