Բաժիններ՝

Համաշխարհային բանկը 500 մլն դոլարով կֆինանսավորի Ուկրաինայի էներգետիկ ոլորտը

Համաշխարհային բանկը 500 մլն դոլար կհատկացնի ձմեռային ջեռուցման շրջանում Ուկրաինայի էներգետիկ համակարգի կայունության ապահովման համար: Այս մասին հաղորդել է Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունն իր Telegram ալիքում։

««Ձմռան շրջանում էներգիայի մատակարարման վերականգնում և էներգետիկ ռեսուրսների մատակարարում» նախագիծը նախատեսում է 500 մլն ԱՄՆ դոլարի ծավալով ընդհանուր ֆինանսավորում: Միջոցները կուղղվեն ջեռուցման ծառայությունների համար սարքավորումների և էլեկտրաէներգիայի հաղորդման ենթակառուցվածքի համար սարքավորումների գնմանը», – ասված է նախարարության հաղորդագրության մեջ:

Ըստ Էներգետիկայի նախարարության տեղեկատվության՝ գործարքի առաջին մասը նախատեսում է 200 միլիոն դոլարի դրամաշնորհի տրամադրում: Եվս մեկ համաձայնագրով նախատեսված է Գերմանիայի կառավարության կողմից 37,74 միլիոն եվրո դրամաշնորհ՝ ենթակայաններում էլեկտրաէներգիայի նորմատիվային պարամետրերի ապահովման սարքերի ներդրման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս