Բաժիններ՝

Արարատի մարզի գյուղերից մեկում հայտնաբերվել է հրազենային վնասվածքով տղամարդու դի, կողքին էլ՝ հրացան

Հուլիսի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ուենցել Արարատի մարզում։ Ժամը 06։30-ի սահմաններում Արարատի մարզի բժշկական կենտրոններից մեկից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի բաժին և հայտնել են, որ շտապօգնության բժիշկների խումբը կանչով մեկնել է մարզի գյուղերից մեկի բնակչի տուն, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի, հաղորդում է Shamshyan.com-ը:

Պարզվել է, որ Ռ․ Ա․-ն հրացանով կրծքավանդին կրակելու միջոցով ինքնասպանություն է գործել։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Տղամարդն ունեցել է առողջական խնդիրներ, և նրան մահացած հայտնաբերել են ընտանիքի անդամները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31