Բաժիններ՝

Վիտալի Բալասանյանին մեղադրանք է առաջադրվել 4 հոդվածով

Արցախի հերոս, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասնայանին մեղադրանք է առաջադրվել Արցախի քրեական օրենսգրքի 4 հոդվածով:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Վիտալի Բալասանյանի շահերի պաշտպան Ռաֆայել Մարտիրոսյանը:

«Նրան մեղադրանք է առաջադրվել գույքի հափշտակության, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք պահելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու, թմրամիջոցներ պահելու համար»,-մանրամասնեց փաստաբանը:

Վիտալի Բալասանյանը ձերբակալվեր էր հուլիսի 14-ին։ Հուլիսի 17-ին Արցախի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մերժել էր Վիտալի Բալասանյանին կալանավորելու միջնորդությունը․ Բալասանյանն ազատ է արձակվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31