Բաժիններ՝

Ակցիաների, այդ թվում՝ զեղչերի առնչությամբ հարուցվել է 35 վարույթ, 31 տնտեսավարող ընդունել է իրավախախտումները. ՄՊՀ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը զեղչերի, այդ թվում` ակցիաների համար սահմանված օրենսդրական կարգավորումների ուժի մեջ մտնելուց հետո՝ 2022 թվականի օգոստոսի 1-ից սկսած իրականացրել է վերահսկողական միջոցառումներ:

Ինչպես տեղեկանում ենք ՄՊՀ-ի տարածած հաղորդագրությունից, ուսումնասիրվել են շուրջ 80 ակցիաներ, այդ թվում՝ զեղչեր, որի արդյունքում հարուցվել են թվով 35 վարույթներ: Վարույթներից 34-ն ավարտվել է, 1-ը դեռևս ընթացքում է:

Ավարտված 34 վարույթներով պատասխանող տնտեսավարող սուբյեկտներից 31-ն ընդունել են իրենց վերագրվող իրավախախտումների փաստը, որից 15-ը միջնորդել են կիրառել արագացված վարույթներ:

Ընդունված որոշումների արդյունքում ընդհանուր նշանակվել է շուրջ 86,2 մլն ՀՀ դրամի չափով տուգանք և 15 նախազգուշացում։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ 24 ակցիաների, այդ թվում՝ զեղչերի առնչությամբ իրականացված ուսումնասիրության արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել կամ դրանք ունեցել են նվազ կարևորություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս