Բաժիններ՝

Զելենսկին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է «հացահատիկի գործարքի» վերականգնման հնարավորությունները

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ հեռախոսազրույցում քննարկել է «հացահատիկի գործարքի» վերականգնման հարցը։ Այս մասին Զելենսկին հայտնել է իր Telegram ալիքում։

«Սևծովյան հացահատիկային նախաձեռնությունն անհրաժեշտ է պահպանել: Պարոն Գուտերեշի հետ պայմանավորվեցինք աշխատել միասին և պատասխանատու պետությունների հետ՝ վերականգնելու պարենային անվտանգությունը և պարենի մատակարարումը Սև ծովի ուղիներով», – գրել է Զելենսկին։

Նա նշել է, որ այս գործարքից հրաժարվելով՝ Ռուսաստանը վտանգի տակ է դնում 400 միլիոն մարդու, հատկապես Աֆրիկայի և Ասիայի այնպիսի երկրներում, ինչպիսիք են Սոմալին, Եթովպիան, Սուդանը, Եմենը։

Ավելի վաղ Ուկրաինայի ղեկավարը հայտնել էր, որ պաշտոնական ուղերձներ է հղել Անտոնիու Գուտերեշին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ առաջարկելով շարունակել հացահատիկի գործարքը կամ դրա նման գործարք կնքել եռակողմ ձևաչափով՝ առանց Ռուսաստանի Դաշնության մասնակցության։

Ռուսաստանը «հացահատիկի գործարքից» դուրս գալու մասին հայտնել էր հուլիսի 17-ին, երբ լրացավ գործարքի երկարաձգման վերջնաժամկետը։ Կրեմլում այս քայլը պատճառաբանում են նրանով, որ սևծովյան համաձայնագրերի՝ Ռուսաստանին վերաբերող մասը չի կատարվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31