Բաժիններ՝

«5 տարի փորձում են ինձ համար խնդիրներ հորինել». Սիրուշոն՝ իրեն դատախազություն հրավիրելու մասին

Օրեր առաջ ՀՀ գլխավոր դատախազությունը երգչուհուն ծանուցել էր, որ իր անվամբ հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա:

«5 տարի անընդմեջ փորձում են ինձ համար խնդիրներ հորինել, իմ մասին բացասական կարծիք ստեղծել, գործերիս խոչընդոտել ու այս օրերին էլ՝ նույնպես: Արդեն իմունուտետ ունեմ ու անտարբեր եմ․․. Գործը, որ արել եմ, միշտ շարունակում եմ անել ու կապը, որ ունեցել եմ հանդիսատեսի հետ միշտ, շարունակելու եմ ունենալ», – ինստագրամի իր էջում գրել է Սիրուշոն։

Սիրուշոյին ուղարկված ծանուցման մեջ նշված է, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ռոբերտ Սեդրակի Քոչարյանին և Սեդրակ Ռոբերտի Քոչարյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում են ուսումնասիրություններ, որոնց արդյունքում կազմվել են ամփոփագրեր, ինչի հիման վրա Սիրուշոյի անվամբ հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31