
35-ամյա երիտասարդների մոտ ատրճանակ է հայտնաբերվել

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները հուլիսի 15-ին, ժամը 04.10-ին, Արցախի պողոտայում հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության Էրեբունու բաժին են տարել 22-ամյա մի երիտասարդի: Բաժնում անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մեկնարկային ձայնային ատրճանակ:
Նույն օրը Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները ստուգման նպատակով մոտեցել են Եռաբլուր պանթեոնի մոտ կայանված «Մերսեդես» մակնիշի մեքենային: 35-ամյա վարորդը պարեկներին է ներկայացրել «BARIKAT R 2.5 S» տեսակի գազային ատրճանակ: Նա ձերբակալվել և տարվել է ոստիկանության Մալաթիայի բաժին:
Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: