Բաժիններ՝

20-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ էր պատճառել երկու համաքաղաքացիներին

Հուլիսի 13-ին, ժամը 22.13-ին, ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Դիլիջան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «որովայնի շրջանի ծակած-կտրած վերքեր, ներքին արնահոսություն» ախտորոշմամբ 33 և 25 տարեկան երկու երիտասարդ են բուժօգնության տեղափոխվել:

ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության, Դիլիջանի բաժնի և Դիլիջանի քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ժամը 21.30-ի սահմաններում Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի էլեկտրական ենթակայանի հարակից տարածքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածներին կտրող-ծակող առարկայով հարվածներ էր հասցրել դիլիջանցի 20-ամյա երիտասարդը:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 14-ին 20-ամյա երիտասարդը Դիլիջանի Մյասնիկյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է Դիլիջանի քննչական բաժին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս