Տղերք, շատ կարևոր է հայրենիքի դրոշը բարձր պահելը, բայց այս պահին առավել կարևոր է այդ դրոշը գետնից բարձրացնելը. Կարապետ Պողոսյան

Կարապետ Պողոսյանը գրում է.«Կոչ մարզիկներին

Երեկ սոցցանցերում, մեղմ ասած շատ վատ ընդունվեց մի խումբ մարզիկների և կապիտուլյանտի ձեռքսեղմումը, զերծ կմնամ մեկնաբանություններից, բայց քանի, որ նրանց մի մասին անձամբ ճանաչում եմ, կդիմեմ կոչով։

Տղերք, շատ կարևոր է հայրենիքի դրոշը բարձր պահելը, բայց այս պահին առավել կարևոր է այդ դրոշը գետնից բարձրացնելը, դա մեր գործն է, մենք կրկին կբարձրացնենք, իսկ դուք այդ դրոշը ոտնատակ տվողին նույնիսկ բարևելով, հայի թիկունքի եք խփում, մի արեք, ուղղակի պարապեք, պատրաստվեք, որ երբ կրկին դրոշը մենք բարձրացնենք, դուք կարողանաք այն բարձր պահել…

Փառքը կրկին ձերն է լինելու, մեզ փառք պետք չէ…»:

Տեսանյութեր

Լրահոս