Գերմանիայի արտաքին գործերի պետնախարարը կայցելի Հայաստան

Գերմանիայի արտաքին գործերի պետնախարար Թոբիաս Լինդները կայցելի Հայաստան:

Այս մասին հայտարարեց Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանն ԱԺ-ում «Գերմանական միջազգային համագործակցության ընկերություն (ԳՄՀԸ/GIZ) ՍՊԸ-ի և վերականգնման վարկերի բանկի (ՎՎԲ/KFW) տեղական գրասենյակներ հիմնելու վերաբերյալ» հայտագրերի փոխանակման ձևով կնքված համաձայնագիրը վավերացնելու մասին հարցի քննարկմանը:

Նա ընդգծեց, որ հայ-գերմանական համագործակցության օրակարգը վերջին ժամանակահատվածում հատկապես ակտիվացել է:

«Նախատեսվում է Գերմանիայի արտաքին գործերի պետնախարարի այցը Հայաստան, հայ-գերմանական քաղաքական խորհրդակցություններ կլինեն: Իսկ աշնանը կլինի հայ-գերմանական միջկառավարական նիստը»,-ասաց փոխնախարարը:

ԱԺ-ն 76 կողմ, 4 ձեռնպահ ձայներով վավերացրեց նաև համաձայնագիրը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31