Բաժիններ՝

ՀԱՓԿ պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի պատվիրակությունը՝ տնօրեն Վաղինակ Սարգսյանի գլխավորությամբ, պաշտոնական այցով գտնվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում։

Ինչպես տեղեկանում ենք «ՀԱՓԿ»-ի տարածած հաղորդագրությունից, պատվիրակությունն այցելել է ՉԺՀ պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության գրասենյակ, հանդիպել գրասենյակի ղեկավարի տեղակալ գեներալ-մայոր Ջան Բաոսյունի, ինչպես նաև միջազգային ռազմական համագործակցության գրասենյակի սպառազինությունների վերահսկման վարչության պետ Կաո Քսիլինի հետ։ Այստեղ քննարկվել են հումանիտար հակաականային ոլորտում համագործակցության հնարավոր ուղիները, կարևորվել է երկուստեք փորձի փոխանակումը։ Հանդիպման ընթացքում կենտրոնները ներկայացրել են իրենց գործունեությունը, հակաականային ոլորտում իրականացրած աշխատանքները։

Այցի ընթացքում «ՀԱՓԿ» պատվիրակությունն այցելել է Նանկինի ռազմական ակադեմիա, ծանոթացել տեղի կարողություններին։ Երկու կողմերը ներկայացրել են ուսումնական կենտրոնների գործունեությունը։ Համաձայն նախնական պայմանավորվածության «ՀԱՓԿ» ուսումնական կենտրոնում ՉԺՀ մասնագետները կվերապատրաստվեն հումանիտար ականազերծման թեմայով:

Չինաստանի պատվիրակությունը պատասխան այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս