Բաժիններ՝

Սպիտակ տան մոտ ոստիկաններից փախչող մեքենայի հարվածից 1 մարդ է մահացել. վարորդը փախուստի մեջ է

ԱՄՆ-ում՝ Սպիտակ տան մերձակայքում, 1 մարդ է մահացել ոստիկանության կողմից վարորդի հետապնդման ընթացքում։ Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 12-ի երեկոյան՝ Վաշինգտոնում, այն բանից հետո, երբ ոստիկանության սպաները կանգնեցրել են ժամկետանց հաշվառման համարանիշով մեքենան։

Ըստ ԱՄՆ գաղտնի ծառայության՝ վարորդը չի կանգնեցրել մեքենան, այլ անցել է կարմիր լույսի տակով, հարվածել հետիոտնային անցման վրա գտնվող մի քանի անցորդների, որոնցից մեկը՝ 75-ամյա մի տղամարդ, մահացել է։ Մեկ 13-ամյա աղջիկ էլ վնասվածքներ է ստացել․ նրան բուժօգնություն է ցուցաբերվել տեղում։

Կասկածյալը դեռ փախուստի մեջ է։ Գաղտնի ծառայությունների խոսնակը հայտնել է, որ ոստիկանությունն աշխատում է կասկածյալին գտնելու ուղղությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31