
Ուիմբլդոնի տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակչի զույգերը հայտնի են

Թենիսի «Մեծ սաղավարտ»-ի չորս մրցաշարերի մեկի` Ուիմբլդոնի տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչ զույգերը հայտնի են:
Կիսաեզրափակիչ առաջին զույգում կմրցեն Իտալիայից Յանիկ Սինները և սերբ Նովակ Ջոկովիչը: Յանիկը վարկանիշային աղյուսակում 8-րդն է, Ջոկովիչը` 2-րդը: Թենիսիստները ընդհանուր առմամբ միմյանց հետ խաղաղել են երկու անգամ, երկու անգամն էլ հաղթել է Ջոկովիչը:
Կիսաեզրափակիչ մյուս խաղում իսպանացի Կարլոս Ալկարասը կխաղա ռուս Դանիել Մեդվեդևի հետ: Ալկարասն այս պահին վարկանիշային աղյուսակի առաջատարն է, իսկ ռուս թենիսիստը 3-րդն է: Այս երկուսը միմյանց հետ խաղացել են երկու անգամ: Յուրաքանչյուր թենիսիստ հաղթել է մեկական անգամ:
Կիսաեզրափակիչ երկու խաղերը կմեկնարկեն Երևանի ժամանակով 16:00-ին: