Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուզբեկստանի նախագահի հետ

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ և շնորհավորել նրան երկրի ղեկավարի պաշտոնում վերընտրվելու առիթով:

Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Վարչապետը պարոն Միրզիյոևին մաղթել է հաջողություններ պատասխանատու պաշտոնում՝ ի նպաստ Ուզբեկստանի հետագա զարգացման:

Երկու երկրների առաջնորդները քննարկել են հայ-ուզբեկական հարաբերությունների հետագա զարգացմանն ու այդ ուղղությամբ նախատեսվող քայլերին վերաբերող հարցեր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31