Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության հարցեր

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ պաշտպանության պետքարտուղարի փոխտեղակալ Լորա Կուպերի հետ։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի էջում գրել է Արմեն Գրիգորյանը։

«Հանդիպմանը զրուցակցիս հետ քննարկել ենք պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան կրթական ծրագրերի իրականացումը, ՀՀ Զինված ուժերի բարեփոխումների գործընթացը: Վերջինիս համատեքստում ներկայացրել եմ ՀՀ Զինված ուժերի ժողովրդավարական կառավարմանն ուղղված ՀՀ ջանքերը: Անդրադարձել ենք պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության այլ հարցերի»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31