Այս իշխանությունը հաղթանակ տանող, պայքարող, կռիվ տվող մարդկանց նկատմամբ հատուկ ատելություն ունի. Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «3 տարի առաջ այս օրերին, Տավուշի ուղղությամբ տեղային մարտեր էին ընթանում, որի ժամանակ, 3-րդ բանակային կորպուսը` գեներալ Գրիգորի Խաչատուրովի հրամանատարությամբ, ջարդ տվեց ադրբեջանցիներին:
Իսկ ի՞նչ է տեղի ունենում նման դեպքերում փաշինյանական բռնատիրական Հայաստանում:
Այո´, նախ զինված ուժերի շարքերից հեռացվեց արդյունավետ մարտ վարած ու հաջողություն ապահոված ուժերի հրամանատարը, ապա հայտնվեց բանտում:
Այս իշխանությունը հաղթանակ տանող, պայքարող, կռիվ տվող մարդկանց նկատմամբ հատուկ ատելություն ունի, որի հետևանքը կալանավայրերում շինծու գործերով հայտնված քաղաքական գործիչներն ու զինվորականներն են»։