Բաժիններ՝

«ՖԵՍՏԻՎԱՌ» երաժշտական փառատոնը՝ Հայաստանի երեք քաղաքներում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ Հանրային հեռուստաընկերությունը կազմակերպում է «ՖԵՍՏԻՎԱՌ» երաժշտական մեծ փառատոնը: Այն անցկացվելու է Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում:

Ինչպես տեղեկանում ենք նախարարության տարածած հաղորդագրությունից, փառատոնի բրենդավորման հիմքում Մարտիրոս Սարյանի «Հայաստան» կտավն է, որի ստեղծման 100-ամյակը լրանում է այս տարի:

«ՖԵՍՏԻՎԱՌ» փառատոնի շրջանակում մասնակիցները հնարավորություն կունենան Վանաձորում, Գավառում և Սիսիանում համտեսելու տեղական արտադրանքն, այցելելու թաքնված ու հայտնի անկյունները և վայելելու համերգային ծրագիրը։

Առաջին կանգառը Վանաձորն է. հուլիսի 22-ին քաղաքի կենտրոնում ելույթ կունենան Լոռու մարզի հայտնի կատարողները և խմբերը, իսկ երեկոյան ժամը 20:00-ին Հայքի հրապարակում կմեկնարկի մեծ համերգ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ. «Սիմֆոնիկ էստրադա»՝ Սոնա Ռուբենյան և Իվետա Մուկուչյան, «Սիմֆոնիկ ռեինկարնացիա»՝ Ռոլանդ Գասպարյան և «Ռեինկարնացիա օրկեստրա», գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան:

Գավառի և Սիսիանի համերգային ծրագրի մանրամասները կներկայացվեն առաջիկայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս