25-ամյա համագյուղացուն մարմնական վնասվածք պատճառած տղամարդը կալանավորվել է
Հունիսի 28-ին «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքով բուժօգնության է ընդունվել 25-ամյա մի երիտասարդ: Ըստ նրա՝ Շահումյան գյուղի դաշտում ձիուց ընկնել էր։
Արտաշատի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզել են դեպքի իրական հանգամանքները։
Հունիսի լույս 24-ի գիշերը Շահումյան գյուղում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն էր եղել, որի ընթացքում էլ տուժածին կտրող-ծակող առարկայով խփել էր 38-ամյա համագյուղացին: Նա ձերբակալվել, ապա կալանավորվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։