ՔԿՀ-ներում պատիժ կրող անձինք հարց են բարձրացնում՝ այսուհետ երբևէ Հայաստանում համաներում լինելո՞ւ է, թե՞ ոչ. Վահան Հովհաննիսյան

Վահան Հովհաննիսյանը գրում է. «Այսուհետ երբևէ Հայաստանում համաներում լինելու՞ է, թե՞ ոչ։

Այսօր Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով հնարավորություն ընձեռեց քրեական հետապնդման մարմիններին, բացառիկ դեպքերում, գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարած անձանց:

Նախագծի հիմնավորումներից մեկն այն էր, որ ներդրվող ինստիտուտը նպատակ էր հետապնդելու թոթափել քրեական հետապնդման մարմինների ծանրաբեռնավծությունը, նվազեցնել քրեական վարույթները և այլն:

Այստեղ երկու անպատասխան հարց է առաջանում.

1. Եթե ինստիտուտը գործելու է բացառիկ դեպքերում, ապա այն ինչպե՞ս կարող է ծառայել քննիչների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակին:

2. Եթե նպատակը ծանարբեռնվածության նվազեցումն է, ապա ինչու՞ արդարադատության նախարարությունը ԱԺ չի ներկայացնում համաներման մասին օրենքի նախագիծ:

Հիշեցնեմ, որ վերջին անգամ ՀՀ-ում համաներում հայտարարվել է հինգ տարի առաջ:

Պատահական չէ, որ քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող անձինք հարց են բարձրացնում, թե այսուհետ երբևէ Հայաստանում համաներում լինելու՞ է, թե՞ ոչ»։

Տեսանյութեր

Լրահոս