Բաժիններ՝

Ինդոնեզիան կալանել է Իրանի դրոշով լցանավը՝ նավթի անօրինական փոխադրման կասկածանքով

Ինդոնեզիայի իշխանությունները կալանել են Իրանի դրոշով նավարկող լցանավը նավթի անօրինական փոխադրման կասկածանքի պատճառով։ Ինչպես տեղեկանում ենք Reuters գործակալությունից, հուլիսի 11-ին այդ մասին հայտնել է Ինդոնեզիայի ծովային անվտանգության գործակալության ղեկավար Աան Կուրնիան։

Նա նշել է, որ հուլիսի 7-ին Ինդոնեզիայի առափնյա պահպանության ծառայությունը Հյուսիսային Նատունայի շրջանում (խմբ․՝ Հարավչինական ծով) արձանագրել է Կամերունի դրոշով նավարկող S Tinos լցանավից Իրանի դրոշով նավարկող MT Arman 114 լցանավ նավթի փոխաբեռնման փաստը:

Կուրնիան նշել է, որ երկու լցանավերը փորձել են փախչել, և իշխանությունները որոշել են հետապնդել MT Arman 114 լցանավը: Լցանավը կալանվել է Մալայզիայի իշխանությունների հետ համագործակցությամբ, քանի որ այն մտել է Մալայզիայի տարածքային ջրեր։

Գործակալության ղեկավարի խոսքով՝ լցանավը փոխադրում էր մոտ 270 հազար մետրիկ տոննա նավթ։ Դրա ընդհանուր գումարը կազմում է շուրջ 304 միլիոն ԱՄՆ դոլար։

Տեղեկատվություն այն մասին, թե Ինդոնեզիայի իշխանությունները հետագա ինչ քայլեր կձեռնարկեն կալանված նավի և անձնակազմի նկատմամբ, Կուրնիան չի տրամադրել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս