Սուրեն Պապիկյանը զորամասում հետևել է զինծառայողների ատեստավորման քննություններին

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 11-ին այցելել է ՊՆ N զորամաս և հետևել զինծառայողների ատեստավորման քննություններին:

«Այցի ընթացքում զինծառայողները քննություններ էին հանձնում ֆիզիկական պատրաստություն առարկայից:

Զրուցելով քննական հանձնաժողովի անդամների հետ՝ հետաքրքրվել եմ քննությունների ընթացքով և հանձնարարականներ տվել՝ ատեստավորման գործընթացը պատշաճ և անաչառ անցկացնելու համար:

Նշենք, որ հուլիսի 10-ից ԶՈՒ մի շարք զորամասերի զինծառայողների համար մեկնարկել են ատեստավորման քննությունները»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Պապիկյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31