
Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռով ՀՀ վերադառնալուց Վազգեն Մ.-ն ներկայացել է նախաքննական մարմին

Ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 8-ին Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռով ՀՀ վերադառնալուց հետո նախաքննական մարմին է ներկայացել 32-ամյա Վազգեն Մ.-ն, որը ապրիլի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: