Բաժիններ՝

Երևանում 2023 թվականին կփոխարինվի շուրջ 500 վերելակ

Երևանում 2023 թվականին, ընդհանուր առմամբ, կփոխարինվի շուրջ 500 վերելակ:

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական արտահերթ նիստի ժամանակ այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը, նշելով, որ ծրագրի առաջին փուլով կտեղադրվի շուրջ 100 վերելակ, 64 հասցեում աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են:

«Երկրորդ փուլի պայմանագրով կտեղադրվի ևս 400 վերելակ, 124 հասցեում գործընթացն արդեն մեկնարկել է: Հաջորդ շաբաթ կմեկնարկի Փակ շուկայի դիմացի ստորգետնյա հետիոտնային անցման վերելակների տեղադրումը»,-ասաց Ավինյանը:

Քաղաքապետի տեղակալն ընդգծեց, որ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար Երևանում այս տարի շուրջ 20 վերելակ կտեղադրվի:

«Թվում է՝ փոքր կոմպոնենտի մասին է խոսքը, բայց ֆիզիկական սահմանափակումներ ունեցող անձանց համար քաղաքն առավել հարմար դարձնելը մեր կարևորագույն խնդիրներից մեկն է: Փուլ առ փուլ այդ խնդիրները պետք է լուծենք»,- ասաց փոխքաղաքապետը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս