Բաժիններ՝

Բայդենն Էրդողանին հայտնել է, որ Թուրքիային F-16-երի մատակարարումը բխում է ԱՄՆ-ի շահերից

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հուլիսի 9-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում ասել է, որ ԱՄՆ-ի կողմից Թուրքիային F-16 կործանիչների մատակարարումը բխում է ամերիկյան շահերից։ Այս մասին Բայդենի ինքնաթիռում՝ Մեծ Բրիտանիա ուղևորվելիս, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

Ըստ պաշտոնյայի՝ Բայդենը վերահաստատել է Թուրքիային F-16-եր մատակարարելու գործընթացին իր աջակցությունը։

«Նախագահ Բայդենը հետևողական կերպով հստակ ասել է, որ իր համոզմամբ՝ Դաշինքի և ԱՄՆ-Թուրքիա երկկողմ հարաբերությունների համար այս վաճառքն առաջ տանելն իմաստ ունի, բխում է մեր շահերից», – նշել է Սալիվանը։

Սալիվանը նաև հայտնել է, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են Կիևին տրամադրվող ռազմական օգնությունը և պայմանավորվել են հանդիպել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում, որը տեղի կունենա հուլիսի 11-12-ը Վիլնյուսում: Կողմերը նաև քննարկել են ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցը։

Բայդենն Էրդողանին հայտնել է, որ կցանկանար հնարավորինս շուտ Շվեդիային ողջունել ՆԱՏՕ-ում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս