
Միրզիյոևը ձայների 87,05 %-ով վերընտրվել է Ուզբեկստանի նախագահ

Ուզբեկստանի գործող նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախնական տվյալներով, ձայների 87 %-ով հաղթել է նախագահական ընտրություններում։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է հանրապետության ԿԸՀ-ի նախագահ Զայնիդդին Նիզամխոջաևը։
Նա նշել է, որ երկրի գործող ղեկավարը, օրենսդրությանը համապատասխան, ընտրությունների արդյունքներով վերընտրվել է նոր ժամկետով։
«Օրենսդրությանը համապատասխան՝ թեկնածուն, որն ստանում է ձայների 50%-ը գումարած 1 ձայն, համարվում է պետության ընտրված ղեկավար: Քանի որ Շավքաթ Միրզիյոևը, նախնական տվյալներով, հավաքել է ձայների 87,05%-ը, ըստ օրենքի՝ նա ընտրվել է նախագահ», – նրա խոսքերն է մեջբերում ТАСС գործակալությունը: