
Նյու Յորքում մի շարք փողոցներ անցել են ջրի տակ․ հեղեղների հետևանքով կա 1 զոհ

Ազգային օդերևութաբանական ծառայությունը ջրհեղեղի արտակարգ նախազգուշացում է տվել Նյու Յորքից հյուսիս գտնվող Օրինջ, Փաթնամ և Ռոքլենդ շրջաններում: Օրինջ շրջանի իշխանությունները հայտնել են, որ ջրհեղեղների հետևանքով կա 1 զոհ։
Ոստիկանությունը փակել է ճանապարհները՝ կոչ անելով բնակիչներին խուսափել ճանապարհորդելուց:
Օրինջ շրջանի բնակչուհի Մելիսա Ռոբերթսը տեսախցիկով ֆիքսել է ջրհեղեղը. ջուրը հասնում է մինչև ծնկները, մեքենաները սուզվել են ջրի տակ: Օրինջ շրջանում արտակարգ դրություն է հայտարարվել։
Որոշ հատվածներում գրանցվել են 30 սմ տեղումներ: