Բաժիններ՝

43-ամյա տղամարդը ձերբակալվել է

Հուլիսի 7-ին, ժամը 23.00-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ «գլխի գագաթ-ծոծրակային շրջանի, վզի կտրած-ծակած վերքեր, աջ թիակի ծակած-կտրած չթափանցող վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 39-ամյա տղամարդ:

Էրեբունու քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ վիճաբանության ժամանակ նրան կտրող-ծակող առարկայով հարվածներ էր հասցրել Մուշկավան փողոցի բնակիչ 43-ամյա տղամարդը: Ժամը 23.50-ին նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Էրեբունու բաժին:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս