
UATE-ն ստարտափներին հրավիրում է մասնակցելու Surge Summit տարածաշրջանային միջոցառմանը

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UATE), որպես Surge Summit-ի գործընկեր, հայաստանյան ստարտափներին հրավիրում է մասնակցելու սեպտեմբերին կայանալիք Surge Summit միջոցառմանը։
Մասնակցության համար տոմսեր հնարավոր է ձեռք բերել այստեղ:
Surge Summit-ը ստարտափների համար հարթակ է՝ ցուցադրելու նորարարական գաղափարները, կապեր հաստատելու ներդրողների և էկոհամակարգի հետ:
Միջոցառման ընթացքում սպասվում են հաջողության պատմությունների ներկայացումներ, պանելային քննարկումներ, սեմինարներ և ներդրողների հետ բացառիկ հանդիպումներ, ինչպես նաև հնարավորություն մասնակցելու #SurgeSummitPitch մրցույթին, որտեղ հնարավոր է շահել մինչև 20 հազար եվրո մրցանակ։
Միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 5-7-ը, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։