
BANA Angels-ը ներդրում է կատարել BrandLens ստարտափում

Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցը՝ BANA Angels-ն, իր ստարտափների պորտֆոլիոն համալրելով, ներդրում է կատարել հայ հիմնադիրներ ունեցող BrandLens ստարտափում: Այս մասին ընկերությունը հայտնել է իր «Ֆեյսբուք»-ի պաշտոնական հարթակում:
BrandLens-ը B2B SaaS հարթակ է մարքեթինգի մասնագետների և կազմակերպությունների կողմից մասսայական վիդեո կոնտենտի ստեղծման համար։ Այն հեշտացնում է կոնտենտի ստեղծման և ներգրավման (engagement) գործընթացը բրենդների հաճախորդների, հետևորդների և ընկերների համար՝ ցանկացած ալիքով՝ էլ. փոստ, սոցիալական ցանցեր եւ այլն:
Ըստ Crunchbase-ի տվյալների՝ 2022 թվականի մարտին BrandLens-ը ներգրավել է ընդհանուր $300 հազար նախասաղմնային ֆինանսավորում: