 
                        Հայաստանի և Իտալիայի արտաքին գործերի նախարարները կարճատև զրույց են ունեցել Դուբրովնիկի համաժողովի շրջանակներում
 
                                    Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Դուբրովնիկի համաժողովի շրջանակներում կարճատև զրույց է ունեցել Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանիի հետ։
Արարատ Միրզոյանն այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։
«Դուբրովնիկի համաժողովի շրջանակներում կարճատև զրույց ունեցա Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանիի հետ, այդ թվում՝ խաղաղության գործընթացի վերաբերյալ։ Կշարունակենք խոսակցությունը այս և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ»,- գրել է Հայաստանի ԱԳ նախարարը։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        